ժամեր առաջ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է, այս մասին հայտարարթյամբէ հանդես եկել ՀԷՑ-ը։
«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:
Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:
Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:
Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Եռաբլուրում բացվել է «Արցախի կանչը» հուշահամալիրը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իշխանությունները փորձել են խոչընդոտել «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառումը։
«Իշխանությունն ասում է՝ Ալիևը կջղայինանա։ Մեզ բանավոր տեղեկացրել են, որ չգաք, բացումն այսօր չանեք, հետո ասել են, թե ուժ են կիրառելու, բայց հետո, երևի, հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, փոքր վատություն են արել՝ հոսանքն են անջատել և չեն թողել, որ այստեղ բարձրախոս տեղադրեն, որպեսզի զոհվածների ընտանիքի անդամներն իրենց խոսքն ասեն»,-ասել էր Արթուր Վանեցյանը։
19:03
19:03
18:42
18:25
18:02
17:57
17:42
17:38
17:21
17:03
16:51
16:42
16:35
16:26
16:06
15:52
15:36
15:29
15:12
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02