Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մոտ 2 ժամ տևած դռնփակ անցկացված ընտրությունների արդյունքում, ինչպես և սպասվում էր, ռեկտորի պաշտոնում վերընտրվեց պրոֆեսոր Շահեն Շահինյանը:
Նա վերջին 5 տարիների կոնսերվատորիայի ռեկտորն է, իսկ հերթական ընտրություններում մրցակից չուներ:
Հարցին, թե ինչո՞ւ բացի Շահինյանից ուրիշ ոչ-ոք ցանկություն չէր հայտնել առաջադրվելու, Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց հենց ինքը կոնսերվատորիայի նորընտիր ռեկտորը:
«Հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը մեկ ամիս ժամանակահատված էր տրված այն մարդկանց համար ովքեր կարող էին իրենց թեկնածությունը դնել: Ստացվեց այնպես, որ ոչ-ոք չառաջադրվեց: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ. այդ ուղղությամբ առանձնապես չեմ մտածել»,- նշեց նա:
Շահեն Շահինյանը նաև ընդգծեց՝ ամեն մարդ չի կարող թեկնածություն դնել. անհրաժեշտ են ռեկտորի պաշտոնին համապատասխան տվյալներ՝ գիտական կոչում, առնվազն աշխատանքային 5 տարվա փորձ ոլորտում:
«Մեր պրոռեկտորները, դեկանները բոլորն էլ նոր մարդիկ են և, կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատել: Այնպիսի պրոֆեսիոնալ մարդիկ են, որ հաստատ կարող են աշխատել: Դե հիմա չեն դրել, ես էլ շարունակում եմ միայնակ մնալ»,- ընդգծեց ռեկտորը:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ընտրություններն անցկացվում են դռնփակ դահլիճում, ռեկտորին ընտրում է 24 հոգուց կազմված կառավարման խորհուրդը, որում 25 տոկոսը ներկայացված է կառավարության կողմից, 25-ը Մշակույթի նախարարության, 25 տոկոսը կոնսերվատորիայի աշխատակազմի և 25 տոկոսն էլ ուսանողների կողմից:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47