«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը, իր հերոսական «հատիկ-հատիկ» օպերացիայի գործունեությունը ներկայացնելով, հայտնել էր. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 123 մլն 224 հազար ՀՀ դրամ է»: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով օգոստոսի 18-ին հարցում էր ուղարկել Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանին՝ պահանջելով տեղեկություններ այս մարզադաշտի մասին, քանի որ մենք ինֆորմացիա ունեինք, որ այդ տարածքը պատկանել է Վազգեն Սարգսյանի զինակից ընկեր Հարություն Հարությունյանի միակ ժառանգին, որի ձեռքից պետությունը խլել է սպարապետի ժամանակ նրանց ընտանիքին տրված անշարժ գույքը: Եվ ահա, 14 օր անց քաղաքապետը «Ժողովուրդ» օրաթերթին սկանդալային պատասխան է տվել. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա մակերեսով անշարժ գույքը երբեւիցէ հանգուցյալ՝ Հարություն Հարությունյանի միակ ժառանգին չի պատկանել. նշված մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին»: Այս դեպքում հարց է առաջանում, թե 2006 թվականից համայնքապատկան հողակտորը Նիկոլ Փաշինյանը ինչպես է «հատիկ-հատիկ» վերադարձրել Մարտունի համայնքին ու պարծենում է վերադարձրածով՝ այն շուկայական արժեքով գնահատելով 123 մլն դրամ: Սա նշանակում է, որ հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում է քաղաքացիներին, ստում ու մոլորեցնում՝ թալանի վերադարձի հոգնեցնող վերնագրերով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44