Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի պետի պարտականությունները կատարող Մարդանյանը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Քրեական և համայքային ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ․-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ՝ մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա դուստրը, որտեղ Լ․ Պ․-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այղ ժամանակ ինքը օգնության է հասել նրանց, իսկ նա դանակով ցանկացել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, այդ ընթացքում վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը։ Քրեական և համայնքային ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույն հասցեից ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Լ․ Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչաան բաժին, որտեղ «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
15:58 17.10.25
15:41 17.10.25
15:08 17.10.25
16:14 17.10.25
15:22 17.10.25
16:33 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35