Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ շենքի կամարաշարում: Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % պարտադիր զեղչով։ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։
Սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի գլխավոր հովանավոր։ Այս տարի միջոցառումն անցկացնելու համար հատկացվել է 25 մլն դրամ։ «Ուրախության բոլորիս փառատոնն այս տարի ընդլայնվում է դեպի մարզեր, բովանդակային, միջազգային գործընկերների և համանման փառատոների հետ համագործակցության առումով ևս ունենք առաջընթաց։ Համոզված եմ, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի էլ ևս Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կլինի հանրության ուշադրության կենտրոնում»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հատկապես կարևորել է փառատոնի ընդլայնումը թե՛ միջազգային շրջանակում, թե՛ ՀՀ տարածքում՝ ընդգծելով, որ այն չպետք է դիտարկել միայն որպես գրքի վաճառքի փառատոն. այն ավելին է՝ որպես ընթերցանությունը խթանելու, ինքնակրթվելու ճանապարհ: «Փառատոնը հրաշալի առիթ է համայն աշխարհին ցուցադրելու մեր ստեղծագործական, հրատարակչական ներուժը: Մեր նպատակն է, որ Երևանի և ողջ հանրապետության սիրտը բաբախի գրքով ոչ միայն փառատոնի երեք օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Դանիել Դանիելյանը։ «Գրքի երևանյան միջազգային փառատոնը չի դադարում կատարելագործվել։ Փառատոնը գրականությունը, մշակույթն ապակենտրոնացնելու քաղաքականությամբ է առաջնորդվում։ Սեպտեմբերի 28-ին կանցկացվի Գյումրիում, հոկտեմբերի 4-ին Կապանում։ Մյուս նորությունը Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակն է, որը մասնակիցների առումով աննախադեպ ցուցանիշ է գրանցել։ Մրցույթին դիմել է 108 գրող 25 երկրից։ Այս անվանակարգի հաղթողը նվեր կստանան Սարոյանի բնանկարներից մեկը։ Ի դեպ, Սարոյանի 104 աշխատանքներ, որոնք բերվել են Ամերիկայի միացյալ նահանգներից կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարնում»,- նշել է փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը կարևորում է միջազգային հրատարակիչների համար նախատեսված աջակցության և Հայաստան այցելության ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է իրականացվում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը՝ ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալների միջև։ Հիշեցնենք, որ նախորդ տարի փառատոնի ընթացքում վաճառվել է 12 000 գիրք, փառատոնն ունեցել է 30 000-ից ավելի այցելու, որոնց թվում են նաև հազարավոր զբոսաշրջիկներ: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։
10:34
10:03
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17