ARM | RUS |

Ապացույցը գտնվում է Հայաստանի Հանրապետության ձեռքում, որը դիտավորյալ կամ անփութորեն չի տրամադրվում ինձ. Դավիթ Հարությունյան

04.09.25 | 17:06

Հայաստանի գլխավոր դատախազությունը դատավարական փաստաթուղթ հանդիսացող հայցադիմումում թաքցրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի՝ տարբեր տարիներին տարբեր կառույցներից ստացած աշխատավարձը, գործուղման համար հատկացված փոխհատուցումները, պատգամավորական գործունեության համար ստացած գումարները։ Դատախազության այդ գործելաոճի մասին Դավիթ Հարությունյանը բարձրաձայնեց հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 3-ին կայացած դատական նիստում, որի ընթացքում շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ որպես նախկին արդարադատության նախարար, իրավաբան, ցանկանում է վեր հանել համակարգային խախտումները. «Այս պարտավորությունը ես կրում եմ իմ մասնագիտական խղճի առջև, իմ նպատակը երկակի է՝ արմատախիլ անել ձևավորված այն արատավոր պրակտիկան, որը հակասում է օրենքի ոգուն, երկրորդ՝ նպաստել, որ այս դատավարությունը դառնա օրինակելի օրենքի ճշգտրիտ կիրառման, ապացույցների օբյեկտիվ հետազոտման, արդարադատության գերակայության տեսանկյունից։ Միայն այսպես կարող ենք ապահովել հասարակության վստահությունն այս իրավական մեխանիզմի հանդեպ, այսպես այն կծառայի կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ թե քաղաքական հաշվեհարդարի գործիք կլինի»։

Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված թվերի համաձայն, Հայաստանի Հարապետությունը՝ դատախազությունը, հայցադիմումին կից ներկայացրել է 1999 թվականի սպառողական զամբյուղին վերաբերող թվեր, սակայն 1999 թվականին եղել են բացարձակապես այլ թվեր, որոնք արձանագրված ու հրապարակված են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում։

1998-99 թվականների միջին գներով, համաձայն հետազոտությամբ ստացված արդյունքների, պարենային զամբյուղի արժեքը կազմել է 7194 դրամ, իսկ ամբողջ զամբյուղը՝ 11 հազար 735 դրամ։ Սակայն դատախազության ֆայլում այլ թվեր են ներկայացված՝ համապատասխանաբար՝ 8700 դրամ, 14 հազար 200 դրամ։

«Ինչո՞ւ է հայցվոր Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականին ներկայացրել այլ թվեր, իսկ այժմ դատարանին ներկայացրել պաշտոնապես հրապարակված թվերից տարբեր թվեր՝ գրեթե 20 տոկոս ավելի»,- հարցադրում արեց նա։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հստակ հարցին պատասխանելու փոխարեն նշեց, որ տեղեկատվության աղբյուրը Վիճակագրական կոմիտեն է, կարող են դիմել կոմիտե ու ստանալ պարզաբանում, թե ինչու են թվերը տարբեր։ Դավիթ Հարությունյանն առարկեց, որ հայցվորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ դատախազությունը` ընդամենը հայցվորի ներկայացուցիչ: Ուստի սխալ է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է նիստից դուրս դիմել իր կազմի մեջ մտնող մեկ այլ մարմնի:

Դավիթ Հարությունյանն այս նիստում կրկին բարձրաձայնեց 1998 թվականին ամսական նվազագույն զամբյուղի համար դատախազության ներկայացրած թվերը՝ ընդգծելով, որ Վիճակագրական կոմիտեի վերջերս ներկայացրած թվերը, որոնք ներկայացված են նաև հայցադիմումում, հանգեցնում են բացարձակ աբսուրդի։ Ըստ այդ թվերի, 1998 թվականին հայաստանյան միջին ընտանիքը, թեև այն հանգամանքին, որ ծնողներն աշխատում են բարձր վարձատրվող սեկտորում, անգամ մեկ երեխա չէր կարող պահել և ըստ դատախազության պետք է համարվի, որ ընտանիքն ունի ապօրինի ծագում ունեցող գույք, որ կարողանա պահել երեխային։

Դավիթ Հարությունյանը, տարբեր տարիներին զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, հաճախ է գործուղումներ ունեցել և պետությունից ստացել գործուղման փոխհատուցման գումար։

Անդրադառնալով գործուղման հետ կապված ծախսերին՝ Դ. Հարությունյանը հիշեցրեց, որ ինքը նախորդ նիստում հարցադրում էր արել՝ իր դիրքորոշումը հիմնավորելու համար որտեղի՞ց ձեռք բերի ապացույց, եթե ապացույցը Հայաստանի ձեռքում է։ Դատախազությունից պատասխանել են՝ քանի որ այդ տվյալները հաշվի չեն առնելու, չեն տրամադրի։

«Այդ ապացույցը միայն իրենց ձեռքում է, պետք է ինձ տան, որ ես հիմնավորեմ, որ եկամուտն օրինական է»,- ասաց նա։

Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը մեջբերում արեց «Հարկային օրենսգրքից», ըստ որի՝ գործուղման փոխհատուցման ծախսը եկամուտ է։

Իսկ դատախազն ասաց, որ իրավասու մարմինը գործուղման ծախսի փոխհատուցման համար տրամադրված գումարը միևնույն է եկամուտ չի դիտարկում։

Քանի որ իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերել ու Դավիթ Հարությունյանի հայտնի եկամուտների վերաբերյալ տվյալներ չի տրամադրել, վերջինս դիմել է վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել գործուղման փոխհատուցման վերաբերյալ տվյալներ։

«Մեկ ամիս էր պահանջել վարչապետի աշխատակազմը։ Մեկ ամսից տվել է զրո տվյալ ֆինանսական փոխհատուցումների վերաբերյալ։ Ոչ մի գործուղման փոխհատուցման վերաբերյալ տվյալ չտվեցին, փոխարենը ներկայացրեցին, իրենց խոսքերով «ամբողջական» տեղեկատվություն իմ գործուղումների վերաբերյալ»,- ասաց նա։

Ըստ այդ տվյալների, Դավիթ Հարությունյանը 2000 թվականին գործուղման է եղել միայն 21 օր։ Սակայն Դ.Հարությունյանը կարողացել է իր գրառումներով վերականգնել 56 օրը, թեև իրականում չի բացառվում, որ կարող է ավելի լինել։ Դավիթ Հարությունյանը որպես օրինակ նշեց, որ 2000 թվականի այդ 56 օր անցկացրել է Լոնդոնում՝ դատավարության պատճառով, որի դիմաց պետությունից ստացել է մոտ 4 միլիոն դրամ փոխհատուցում։

«Ապացույցը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության ձեռքում, դիտավորյալ կամ անփութության արդյունքում թաքցվում է։ Սա իսկապես խայտառակություն է։ Արդյո՞ք սա չի համարվում ապացույց թաքցնել ու չի ենթադրում պատասխանատվություն։

Իմ վրա դնել ապացույցները բացահայտելու բեռ, այն ապացույցների, որոնք գտնվում են Հայաստանի տիրապետման ներքո, արդյո՞ք դա բեռի արդարացի բաշխում է»,- հարցադրումներ արեց նա։

Դատախազը չպատասխանեց հարցին՝ նշելով, որ այն ուղղված չէ դատախազությունը։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատասխանողը Հայաստանի Հանրապետությունն է, ՀՀ-ն պետք է պատասխան տա, քանի որ իր մարմինն է փաստացի թաքցնում ապացույցները։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին։

Աղբյուրը`Panorama.am


Խստորեն դատապարտում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ Հայ Դատ

Խստորեն դատապարտում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ Հայ...

18:45

Մահացել է Ջորջո Արմանին

Մահացել է Ջորջո Արմանին

18:35

Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ

Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների...

18:06

Պուտինը հայտարարել է, որ գազի դեֆիցիտ է սպասվում

Պուտինը հայտարարել է, որ գազի դեֆիցիտ է սպասվում

17:45

Կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են. կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն. Նարեկ Մկրտչյան

Կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են. կգնա նախաքննություն,...

17:24

Ապացույցը գտնվում է Հայաստանի Հանրապետության ձեռքում, որը դիտավորյալ կամ անփութորեն չի տրամադրվում ինձ. Դավիթ Հարությունյան

Ապացույցը գտնվում է Հայաստանի Հանրապետության ձեռքում, որը դիտավորյալ կամ անփութորեն չի...

17:06

Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալեում կներկայացվի գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանք՝ 48 երկրից

Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալեում կներկայացվի գեղարվեստական տպագրության ավելի...

16:55

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել. նախարար

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել....

16:36

Արձանագրվել են ապօրինի փայտանյութի ու սևահողի տեղափոխման, մթնոլորտային օդի աղտոտման դեպքեր

Արձանագրվել են ապօրինի փայտանյութի ու սևահողի տեղափոխման, մթնոլորտային օդի աղտոտման...

16:29

Օվերչուկ. Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի նկատմամբ

Օվերչուկ. Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև...

16:12

Այսօր կրկին եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է փրկել Քարահունջը թշնամու ձեռքերից. Հայագիտական կենտրոն

Այսօր կրկին եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է փրկել Քարահունջը թշնամու ձեռքերից. Հայագիտական...

16:05

Մայր Աթոռում մեկնարկեց Միջեկեղեցական համաժողով՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին

Մայր Աթոռում մեկնարկեց Միջեկեղեցական համաժողով՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի...

15:55

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազար դրամ սոցիալական աջակցություն

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազար դրամ սոցիալական...

15:45

Առաջարկվում է հստակեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք դրույթներ

Առաջարկվում է հստակեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք...

15:05

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4...

14:45

Վարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած մարզում

Վարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած...

14:22

Նավթի գները նվազել են

Նավթի գները նվազել են

14:05

Թրամփը դիմել է Համասին

Թրամփը դիմել է Համասին

13:45

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն...

13:32

Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը 20 աստիճան է

Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը 20 աստիճան...

13:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45