ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման կարգի նախագծի շուրջ քննարկումներից հետո աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը.
1)Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման:
2)Տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով:
3)Սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
Մարդատար - տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման կարգի նախագծի վերաբերյալ քննարկումն աշխատանքային խումբը որոշել է տեղափոխել հաջորդ նիստին` հաշվի առնելով, որ ՀԿ-ների և մասնավոր հատվածի կողմից առաջարկվում են ոլորտը կարգավորելու նոր պայմաններ և պահանջներ: Մինչ այդ նախարարությունը կհստակեցնի իր դիրքորոշումը և խմբի քննարկմանը կներկայացնի ոլորտի հետագա կարգավորմանն ուղղված իր քաղաքականությունը:
Նոր պայմաններն ու պահանջները վերաբերում են ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաշվածության սահմանափակում սահմանելուն, դեղին հիմնագույնի համարանիշները վերականգնելուն, մարդատար - տաքսի ծառայությունների մատուցման ձևից անկախ (առցանց (օնլայն) կամ դասական ձևով) գործունեության հավասար պայմաններ սահմանելուն։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47