ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլիստներ, հիշեցնեմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել։ Հերիք է մեր վրա մուննաթ գաք։ Նիկոլիստները հերթ չտալով փորձում են ընդդիմության վրա բարդել այն կեղծ թեզը, թե իբր մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին, բայց կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Սակայն և՛ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կապիտուլյացիան, և՛ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, և՛ 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացեք ու ինքներդ ձեր հետ բանավիճեք։ Հիշեցնեմ, որ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ էին բերել Վիեննայի, Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2009-2013 թթ., ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները՝ Օբաման, Սարկոզին, Մեդվեդևը, Օլանդը և Պուտինը, ընդունել են 5 հայտարարություն, որտեղ հստակ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այդ պատճառով էլ ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին՝ կրկնում եմ, այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը (երևի բունկերից)։ Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, համեմատած 2022-ի հոկտեմբերի 6-ի և 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթերի հետ, «չարիքի փոքրագույնն» է։ Այդ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը չորս անգամ հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։ Արցախը մասամբ հայկական էր, այնտեղ ապրում էր շուրջ 130 հազար հայ։ Ամարասում ու Գանձասարում դեռևս կնունք ու հարսանիք էին անում։ Ինչպես խախտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նույն կերպ խախտվելու է նաև օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող խաղաղություն բերել։ Ապացույցներն են նոյեմբերի 9-ի և հոկտեմբերի 6-ի փաստաթղթերը։ Բավ է խաղաղություն բառը չարաշահել։ Հազար անգամ ասել եմ․ Արցախում էլ հիմա «խաղաղություն» է, բայց այլևս հայ չկա»։
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45