ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ ՀՀ նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության, իրավաբանական վարչության և կենտրոնի հարկային տեսչության համապատասխան պաշտոնատար անձինք, անտեսելով 75.467.232 ՀՀ դրամ գումար գանձելու մասին անբողոքարկելի վարչական ակտը, 08.06.2015թ. կողմի հետ կնքել են ընդամենը 28.449.350 ՀՀ դրամ պարտքի մարման ժամանակացույց, որի հետևանքով պետական բյուջե չի վճարվել 47.017.882 ՀՀ դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02