«Եթե դուք կամ ձեր շրջապատում հարևանները չունեն աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է, կուզենայի ներկայացնել Սամվել Կարապետյանի այս շաբաթվա ուղերձի մանրամասն բացվածքը, ինչի մասին է Սամվել Կարապետյանը հայտարարում և ինչ կարող է տալ «Մեր ձևով» շարժումը մեր երկրին»։
Այս մասին տեսաուղերձում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանում այս պահին պաշտոնապես կա 180 000 գործազուրկ, ոչ պաշտոնապես մինչև 500 000 մարդ աշխատանք չունի մեր երկրում։ Պատկերացնում եք, 3 միլիոնանոց երկրում 500 000 մարդ աշխատանք չունի, և երբ մենք նայում ենք մեր շրջապատին, նայում ենք, տեսնում ենք, որ ապրանքների և ամեն ինչի 90%-ը ներմուծված է, հայկական շատ քիչ բան կա ձեր տանը, ամենայն հավանականությամբ։ Դա նրանից է, որ ինչ որ մենք ունենք մեր երկրում, ինչ ապրանքներ, որ գնում ենք, հիմնականում բերում են Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։
Ի՞նչն է խանգարում հայերին, որպես աշխատասեր մարդիկ, արտադրել դա Հայաստանում և չբերել 2000-3000 կմ-ից Չինաստանից այստեղ։ Պատասխանը մեկն է՝ չկա տնտեսական պարզ քաղաքականություն։
«Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք՝ գործազրկությունն այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել, 3 միլիոնանոց մեր երկրում չի կարող լինել աշխատանք չունեցող 500 000 մարդ։ Ուղղակի պետք է արդյունաբերականացում լինի մեր երկրում, գործարաններ կառուցվեն այնտեղ, որտեղ ժամանակին եղել են, չեմ ասում նույն գործարանները, բայց նոր գործարաններ, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի ապրանքներն ինքներս արտադրենք, քանի որ տարեկան 4 միլիարդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք»,-ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02