Սեպտեմբերի 7–ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։ Գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անի Առաքելյանը, «Պոեզիա» անվանակարգում՝ Մհեր Արշակյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Կարինե Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում ՝ Սոնա Գևորգյանը։ Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում տրվեց Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ, որի նպատակը անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումն է։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 108 գրող 25 երկրից՝ Մալթա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն։ Սարոյանի անվան կարճ արձակ մրցանակին արժանացավ Լուսինե Խառատյանը։ Մրցանակը հանձնեց Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Անվանակարգի հաղթողը նվեր է ստացել Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։ Անվանակարգի հաղթողը նվեր ստացավ Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։ Մրցույթը ոգեշնչված է Սարոյանի գրական ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Նշենք, որ փառատոնի երեք օրերի ընթացքում տեղի ունեցան գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին մասնակցեցին անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից։ Հանրապետության հրապարակում անցկացված գրքի տոնավաճառին մասնակցեցին 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4–ին՝ Կապան։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02