Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ կառավարության «հիմնավորումը» ակտիվ համալրումների առումով հենց միայն այնքանով չի համապատասխանում իրականությանը, որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: «Խորհուրդ չեմ տա պատասխանատուներին պնդել, թե պահեստազորայինների հավաքը բացառապես ուսումնական, վերապատրաստման նպատակ ունի, որովհետև այդ հավաքների գլխավոր նպատակը համալրվածության բարդությունների պայմաններում մարտական հերթապահության խնդիրների ապահովումն է: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինվորական ծառայության ընդգրկումը որքան էլ ակտիվ լինի, ընդհանուր համալրվածության խնդիրների հաղթահարումից պետությունը դեռ շատ հեռու է: Այս պայմաններում իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել` 1. Նախընտրական «տրյուկ» անել` փորձելով բանակի կրճատումը ընտրաքվեի վերածել: 2. Կրճատել բանակը` հետագա զիջումները «հիմնավորելով» պետության անկարողությամբ: 3. Պարզապես ադրբեջանական պահանջ կատարել` վստահեցնելու, որ ՀՀ-ն դիմադրելու, պայքարելու որևէ նպատակ չունի: Հասկանում եմ, որ այսպիսի դիրքորոշումս շատերի համար ոչ պոպուլյար է, մի մասը բարձրաձայն, մյուս մասը լռելայն չի համաձայնվելու, սակայն ինձ համար կարևորը մեր երկրի ազգային և պետական շահերն են, մեր ժողովրդի անվտանգությունը և շարունակելու եմ պնդել, որ այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որն ավելի է մեծացնելու մեր անվտանգային խնդիրները»,- նշել է Աբրահամյանը։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55