«Եթե այլ օրակարգ չկա, չի կարելի ասել ձեր խաղաղության օրակարգը»,-լրագրողի հարցն առաջին անգամ այսպես ընդհատեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
Երկրորդ անգամ Սիմոնյանն ընդհատեց, երբ լրագրողը նույն հարցը շարադրելիս հիշատակեց «ընդդիմություն» բառը։
«Ի՞նչ ընդդիմություն։ Խորհրդարանում ընդդիմություն չկա։ Խորհրդարանում այլևս ընդդիմութուն գոյություն չունի։ Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում ապագա խորհրդարանում հայտնվելու համար։ Հայաստանի խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Իրենք փողոցում յոթ հոգի մարդ չեն կարողանալու հավաքել։ Այսպես ասեմ, իմ նկարը դնեն փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի, իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, բանկրոտ են, ասելիք չունեն, օրակարգ չունեն»,-ասաց ՔՊ-ական գործիչը։
Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրն է, ասաց՝ իրենց իրականացրած քաղաքականության հետևանքով իրենք նման փնտրտուքի կարիք չունեն։
«Կարծում եմ՝ արտախորհրդարանական ընդդիմություն կա։ Հուսով եմ, որ գալիք ընտրություններում նրանց մեծ մասը կհայտնվի պառլամենտում, մենք վերջապես կունենանք ընդդիմություն»,-ասաց նա։
Հարցին, թե Սամվել Կարապետյանի ձևավորվող ուժը լուրջ մրցակի՞ց է իշխանության համար, Սիմոնյանն արձագանքեց. «Ո՛չ։ Էդ պոնտը, որ փող ենք բաժանել, փողոտ տեղ է, կարելիէ մեր հետ միավորվել, հետո միանալ մեզ հետ, պաշտոն ստանալ, էդ պոնտը Հայաստանի Հանրապետությունում էլ չի աշխատում։ Դա պոնտ է։ Այնտեղ քաղաքական ուժ չկա, կա հարուստ մարդ, որը հայտնվել է բանտում և ինչպես արվել է տարիներ շարունակ փորձում է քաղաքական ապաստարան գտնել Ազգային Ժողովում։ Չկա նման բան»։
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34