Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Արդյունքում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և արտադրական կոոպերատիվի միջև 2009 թվականի մարտի 11-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: Վճռի և գրանցման վկայականի օրինակները տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վճռից և գրանցումից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47