Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 18-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 9-ին իր բնակարան ներխուժած Երևանի բնակիչներ 23-ամյա Վարդան Ա.-ի և 26-ամյա Հրաչյա Հ.-ի և իր միջև տեղի ունեցած՝ հրազենի գործադրմամբ փոխհրաձգություն կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, երբ տեղի է ունեցել այս դեպքը, դրանից 2 օր առաջ Վարդան Ա.-ն և Հրաչյա Հ.-ն այցելել են Ռոստովյան փողոցի 17 շենք և հենց այդ օրն են ցանկացել վրեժխնդրությամբ վերջ տալ Արման Ա.-ի կյանքին, սակայն նրանց մտադրությունը չի իրականացել իրենց կամքից անկախ։ Այդ պահին երբ նրանք փորձել են այն կատարել, դեպքի վայրում նկատել են փոստատարին, ով տուն առ տուն նամակներ բաժանելիս է եղել, ու այդ ժամանակ նրանք չեն կատարել իրենց գործը և արդեն սեպտեմբերի 9-ին ալյումինե սանդուղքով ժամանել են նշված վայր, մտել զոհի տուն, որպեսզի հաշվեհարդար տեսնեն, սակայն սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվողը նկատել է նրանց և արդեն միմյանց միջև տեղի է ունեցել հրաձգություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01