ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից։ Հիշեցնեմ այդ նամակի բովանդակությունը. «Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։ Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար» (iLur.am, 23.07.2025)։ Դատելով մամուլի արձագանքներից, դա կանխեց անխուսափելի բախումն ու արյունահեղությունը, ինչը ոչ մի պարագայում չէր ներվի ճաճանչափայլ Մեծարգոյին։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կուլ տար այդ նվաստացումը և չփորձեր, իր բնավորությանը հատուկ, կրկին սպառնալ Մայր Աթոռին՝ չգիտակցելով ամենևին, որ այդ քայլով ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև ամենևին չանդրադառնալով, որ ինքը սոսկ Հայաստանի և ոչ թե համայն հայության վարչապետն է։ Այժմ տեսնենք, թե կոնկրետ ինչ է ասել նա ս.թ. սեպտեմբերի 10-ին կայացած Ազգային Ժողովի նիստում. «Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այստեղ կարևոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգևոր բովանդակություն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապես հոգևոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր նորոգումն է։ Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգևոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգևոր բովանդակության ելույթներ։ …Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան» (aravot.am, 10.09.2025): Վերջում հարկ եմ համարում կրկնել մեջբերված նամակիս հետևյալ կոչը. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»։
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34