ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․
«Երեկ, ՀանդԱրտ կատարողական այգում, երբ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի բեմադրմամբ «Ցանկապատ» ներկայացումը ավարտվեց և հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափողջույններ շռայլելու համար, հանդիսատեսներից մեկը ճեղքեց աղմուկն ու սկսեց խոսել․ «Ո՞րն է ձեր ուղերձը», հետաքրքրվեց նա, այնուհետև շարունակեց․ «Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն… երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում»։
Ահա այսպես վերցրեց խոսքը Նիկոլ Փաշինյանը, և, ըստ էության, ներկայացումից հետո արվեստի դաշտը դարձրեց գաղափարախոսական թատրոն: Սա շատ ավելին է, քան պարզապես փորձ հասկանալ արվեստի ուղերձը։ Սա ակնհայտ ազդանշան է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև հանրային խոսքի, մշակույթի, հիշողության վրա։ Այն չի մնում գաղափարախոսական քննարկման դաշտում՝ այն ուզում է դառնալ սոցիալական պայման:
Այս ամենն անշուշտ քաղաքական հաշվարկ է։ «Ցանկապատ»-ի ավարտից հետո նրա ուղերձը ենթադրում է, որ «Իրական Հայաստան»-ը չի սահմանափակվելու նոր իրավակարգավորումներով, սահմաններով, խորհրդանիշների վերացմամբ, այն այլևս մտնում է մշակույթի, կերպարների, խոսքի վերահսկողության ոլորտը:
Սեպտեմբերի 20-ի համագումարը մոտ է: Սպասվում է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը կընդունվի որպես կանգառ, որպես քարոզարշավի գաղափարախոսական հենարան որտեղ սահմանները, իշխանության ձևերը, հանրային խորհրդանիշները դեռ թեմաներ են լինելու:
Կարևոր է, որ մենք բոլորս խելամիտ արձագանքելու և գործուն միջամտելու մեր ունակությունն ու կարողությունը չկորցնենք։ Չմոռանանք, որ նույնիսկ սահմանների մեջ, նույնիսկ «իրական» օրակարգի պայմաններում, «Նվիրական Երկիրը» ոչ միայն պահպանելի է, այլև՝ մեր ուղեցույցը մնալու այլընտրանք չունի»:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34