Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Սամվել Ֆերոյանը։
«Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս` գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, մասնավորաբար խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»,- նշեց Ֆերոյանը:
Նա նշեց, որ «Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածի՝ 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 507-րդ (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը)։
Ֆերոյանի խոսքով, արբիտրաժային դատարանի դատական ակտի հրապարակումից հետո իրենք դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Մեսրոպյանն էլ իր հերթին գրություն է հասցեագրել կառավարությանը և պարզաբանում խնդրել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պատասխանել են, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման, սա նշանակում է՝ տվյալ դեպքում պետք է կասեցվեն ժամանակավոր կառավարչի լիազորությունները։
Ֆերոյանի խոսքով` սակայն ՀԾԿՀ նախագահը լրիվ այլ պատասխան է ուղարկել պաշտպանական թիմին։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34