ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը ևս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և հոգևոր մտերմությունը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչի ապացույցը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցերն են:
Որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Ռուսաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:
Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության կարևորությունը:
«Համոզված եմ, որ մեր պետությունների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, քննարկումների և քվեարկությունների ժամանակ մենք պետք է հանդես գանք համակարգված և փոխշահավետ մոտեցումներով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Կոնստանտին Կոսաչովը ևս կարևորել է հայ և ռուս ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր հենքի վրա: Նա անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին և մի շարք հարցերում կարևորել փոխադարձ աջակցությունը: Պարոն Կոսաչովի համոզմամբ՝ երկու երկրների պատվիրակությունների` տարբեր ձևաչափերով հանդիպումները պետք է առավել հաճախակի դարձնել:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47