Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով վերջ դրվեց հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին, քանի որ դրանց ճարտարապետը հենց Դավութօղլուն էր: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հրաժարականին` այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների այդ կարգավորումներն այսուհետ որևէ նշանակություն և արժեք չունեն առանց Դավութօղլուի»,-ասաց թուրքագետը:
Հարցին, թե ինչպիսի երկիր է շարունակելու լինել Թուրքիան այսուհետ, Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Դավութօղլուն իր էությամբ բավականին հավասարակշիռ էր, մտավորական էր, ակադեմիական աշխարհի ներկայացուցիչ էր, նույնիսկ ուներ ռազմավարական նշանակության գրքեր:
««Ռազմավարական խորություն» գրքի հեղինակը, փաստորեն, տապալվեց: Նա հարևանների հետ «զրո խնդիրով» սկսեց, բավական բուռն էր նրա մուտքը: Հիմա արդեն իրավիճակը բացառապես տիրապետելու է Էրդողանը, որևէ դիվանագիտական, քաղաքակրթական բանից խոսելն արդեն անիմաստ կլինի»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը՝ հավելելով, որ Թուրքիան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ դառնում է բացառապես Էրդողանի կողմից կառավարվող, այսինքն՝ բացարձակ անկանխատեսելի:
Թուրքագետը նշեց, թե հակառակ նրան, թե որքան անկանխատեսելի է Էրդողանը, Դավութօղլուն շատ հարցերում ավելի մեղմ էր, Էրդողանի կոպիտ քաղաքականությունն ու սխալները Դավութօղլուն իր դիվանագիտությամբ փորձում էր մեղմացնել:
«Էրդողանը չներեց Դավութօղլուին, քանի որ Դավութօղլուն փորձում էր վարչապետ լինել և վարչապետ զգալ: Դավութօղլուին Էրդողանը նշանակել էր ուղղակի վարչապետ աշխատելու»,-ասաց թուրքագետն՝ ավելացնելով, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի անկանխատեսելիությունը բացասաբար է ազդում հատկապես իր հարևանների վրա, այդ թվում՝ Հայաստանի:
22:45
22:19
22:02
15:35
15:17
14:53
14:49
14:22
14:09
13:59
13:45
13:27
11:44
11:22
11:05
10:44
10:34
10:16
10:07
23:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33