«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նախկին անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն անդամ Արամազդ Ղալամքարյանին երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ջրային կոմիտեի նախագահ: 2007 թվականից սկսած՝ Ղալամքարյանը ՀԱԿ-ի ակտիվիստներից է եղել, ՀԱԿ-ի հետ ակտիվ պայքարողների շարքում: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ անց Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել ՀԱԿ առաջնորդների վարած քաղաքականությունը: Բավականին երկար տարիներ լինելով հավատարիմ (ՀԱԿ) կուսակցական՝ դրանով հանդերձ նա այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ նշելով, թե Ղարաբաղյան շարժումը «ԿԳԲ-ի նախաձեռնածն» է, իսկ Տեր-Պետրոսյանը «ԿԳԲ-ի ագենտ» է: «Որոշեցի ամփոփել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու «Հայ ազգային կոնգրես»-ի էջը՝ մեկ անգամ և ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։ Կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն է. Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջա- նում արված քայլերը։ Նախևառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում»,- նշել էր Ղալամքարյանը: ՀԱԿ անդամների տարբեր «ամոթանքներից», դիտարկումներից հետո, թե նրա հայտարարությունը խայտառակություն է, Ղալամքարյանը հեռացրել էր իր գրառումը, բայց իշխանական լրատվակամիջոցները դրանք տարածել էին: Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա Կոնգրեսից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Ղալամքարյանը աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում, եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։ Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում աշխատեց 4 ամիս. նշանակվել էր 2025 թվականի մայիսին»։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55