«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներից Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բոլոր վարկածները պետք է մանրազնին քննության ենթարկվեն․«Նման պարկեշտ ու համեստ անձնավորություններ շատ քիչ կան։ Եթե այս սպանությունը չբացահայտվի այսօր, վաղը հաստատ կբացահայտվի, և անգործության մատնված պաշտոնյաներն էլ պատասխան կտան»։
Նրա խոսքով՝ փողոցում ապօրինի զենքով մարդկանց առկայությունն իշխանության մեղքով անգործության մատնված իրավապահ համակարգի հետևանքն է․ «Նրանք զբաղված են ամեն ինչով, բացի իրական հանցագործներին բռնելուց»։
Թանդիլյանը նշեց, որ շրջանառվում է հաշվեհարդարի վարկածը․ «Սա պատիվ չի բերում իրավապահ համակարգին։ Եթե նման բան հնարավոր է, նշանակում է՝ իրենք իրենց գործը չեն արել»։
Նա հավելեց, որ իրավապահ մարմինները զբաղված են քաղաքական իշխանությունը պահելով, ոչ թե հանցագործությունների բացահայտմամբ․ «Փաշինյանն իրեն պահում է որպես ընդդիմադիր, բայց թող դադարեցնի։ Պետք է գործով զբաղվել, ոչ թե առավոտյան ստատուսներ գրել։ Խայտառակություն է։ Այս սպանությունն օր առաջ պետք է բացահայտվի»։
Թանդիլյանի խոսքով՝ եթե ներկա ղեկավարները դա չեն անում, պետք է հեռանան և տեղը զիջեն նրանց, ովքեր կարող են իրական աշխատանք կատարել՝ անկախ իշխանությունից։
«Եթե չեք կարողանում բացահայտել, ուրեմն՝ ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք, և թող գան մարդիկ, ովքեր գործ են կարողանում անել՝ անկախ ամեն ինչից, անկախ ամեն իշխանությունից, այդպիսին պետք է լինի իրավապահ համակարգը»,-ասաց նա։
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27