«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Զուգահեռ նա ասում էր, որ «եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»:
Տարբեր մասնագետներ ոչ մեկ անգամ փաստերով ապացուցել են, որ այս բոլոր պնդումները, մեղմ ասած, մանիպուլյացիաներ են: Օրերս այդ մասին հայտարարեց նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ նշելով, որ Հայաստանում հնարավոր է նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից դարձնել 54 հազար դրամ, այսինքն՝ բարձրացնել 50 տոկոսով: Ըստ «ՀայաՔվեի» ներկայացուցիչների, դա հնարավոր է անել պետական կառույցներին պետբյուջեից հատկացվող գումարների, ինչպես և վարչապետի պահուստային ֆոնդի կրճատումների հաշվին:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ անցած 7 տարում կենսաթոշակների աճը կազմել է 22 տոկոս, այնինչ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը եղել է 26 տոկոս: Ընդ որում, խոսքը սպառողական գնաճի մասին է, որի մեջ ներառված չեն օրեցօր բարձրացող տարբեր հարկերն ու տուրքերը (օրինակ՝ գույքահարկը), որոնց հետևանքները հատկապես սուր են զգում կենսաթոշակառուները:
Ի դեպ, նշվում է, որ տարածաշրջանի երկրներից ամենացածր կենսաթոշակը Հայաստանում է՝ մոտ 93 դոլար, այնինչ Վրաստանում 148 դոլար է, Ադրբեջանում՝ 188 դոլար, իսկ Թուրքիայում՝ 505 դոլար:
«ՀայաՔվեն» սկսելու է ստորագրահավաք և հանրագրով դիմելու է իշխանություններին՝ կենսաթոշակը բարձրացնել 50 տոկոսով: Ի դեպ, ուշագրավ է, որ «ՀայաՔվեի» այս հայտարարությունից հետո իշխանությունները որևէ կերպ չեն հակադարձել, չեն փորձել հերքել, որ հնարավոր է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել: Ամենայն հավանականությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01