Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարության» մեկնարկից ութ ամսից ավելի է անցել, սակայն չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն է կատարել։ Այս մասին նշվում է Free Armenian Prisoners նախաձեռնության հայտարարության մեջ։ «Ավելին` նշված ժամանակահատվածներում նա չէր էլ կարող կատարել այն ամենը, ինչում նրան մեղադրում են։ Բոլոր այսպես կոչված «վկաները» հայտարարում են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին և անձամբ չեն ճանաչել, այլ նրա մասին միայն լսել են ԶԼՄ-ներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախաձեռնությունը հիշեցնում է, որ «դատական գործընթացի» սկզբից` 2025 թվականի հունվարից, դատական 36 նիստ է կայացել։ Գործը քննվում է ռազմական դատարանում՝ առանձին Արցախի մյուս նախկին ղեկավարների գործից։ Թեև ադրբեջանական իշխանությունները խոստացել էին բաց գործընթաց, դրան թույլատրվել է մասնակցել միայն պետական լրատվական գործակալությանը, իսկ անկախ միջազգային դիտորդների բոլոր հարցումները մերժվել կամ անտեսվել են։ Ավելին` փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը Եվրոպական դատարանում պաշտպանում է հայ ռազմագերիների շահերը, հրապարակել է զեկույց, որում եզրակացվում է, որ Բաքվում անցկացվում է անարդար դատավարություն, որտեղ պաշտպանությունը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ ամբաստանյալի անմեղությունն ապացուցելու ցանկացած իրական հնարավորությունից։ Free Armenian Prisoners-ը հիշեցնում է, որ Վարդանյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես շարունակվող դատական ֆարսի դեմ բողոքի նշան։ Նա նշել է, որ այս «դատը» հարված է մի ամբողջ ժողովրդի, փորձ է մեղադրելու բոլոր նրանց, ովքեր օգնել են Լեռնային Ղարաբաղին և նրա բնակիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարեկցանք են դրսևորել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։ Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44