««Ճախրուկներից» հետևյալն եմ սովորել. եթե խոստացել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ եթե լինեն տարբեր խոչընդոտներ». Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին Խարբերդի մասնագիտացված մանկատանը մասնակցել է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովին և խոսել ներառականության, «Ճախրուկների» հետ տարիներ առաջ ձեռք բերած բարեկամության, խոստումները պահելու անհրաժեշտության մասին: «Ես այսօր այստեղ նստած եմ որպես մարդ, ով տարիներ առաջ երջանիկ հնարավորություն է ունեցել գալ Խարբերդի մասնագիտացված մանկատուն և ծանոթանալ այսօր մեզ իրենց արվեստով հիացնող սաների, նրանց ուսուցիչների հետ: Մի կարևոր դաս ու փորձառություն ունեմ, որ «Ճախրուկներն» ինձ 2019 թվականին սովորեցրին: Սոֆիան, ով այսօր ելույթ էր ունենում, ինչ հարցրեց. «Ե՞րբ ես նորից գալու»: Մենք սովոր ենք բալիկներին անպատասխանատու ասել՝ վաղը ու չգալ: Եթե ասել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ, եթե լինեն խոչընդոտող տարբեր հանգամանքներ, դու պետք է գաս, որովհետև քեզ սպասում են: Այդ պատճառով է, որ այսօր, չնայած ի պաշտոնե ունեցած բազմաթիվ մարտահրավերների, մասնակցում եմ այս համաժողովին»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը: Հիշեցնենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։
16:39
16:21
16:09
15:49
15:35
15:04
11:43
11:12
10:33
10:09
09:35
12:09
11:42
11:21
11:04
21:47
20:28
20:03
19:45
19:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44