«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թեպետ պնդում է, որ իր ունեցվածքի զգալի մասը ունեցել է մինչեւ հեղափոխությունը, նրա հայտարարագիրը, սակայն, հակառակն է փաստում։ Ապացույցներից մեկը Տիգրան Ավինյանի 66-ամյա հոր՝ Արմեն Ավինյանի կողմից Սեւանա լճի ափին կառուցվող առանձնատան հանգամանքն է։ «Հետքը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի հայրը Սեւանում առանձնատուն է կառուցում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն է արձանագրել, Ավինյանների առանձնատան համար այս օրերին հատուկ ճանապարհ է կառուցվում հայկական տուֆից։ Հայաստանում ամենալավ տուֆը, որը կարող է օգտագործվել ճանապարհաշինարարության համար, բավականին թանկ արժե՝ 500-ից 600 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղի վարչական ղեկավար Նաիրի Պողոսյանի հետ հասկանալու համար՝ արդյոք Երեւանի քաղաքապետի հոր շքեղ առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է համայնքայի՞ն բյուջեով, թե՞ անձնական միջոցներով: Վարչական շրջանի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը ո՛չ նյութականապես, ո՛չ ֆինանսապես չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը: «Բնակիչը իր միջոցներով է արել, բայց մենք փորձել ենք այնպես անել, որ ասֆալտի փոխարեն սալարկվի, ու հետագայում էլ, թեկուզ համայնքի կամ սեփական միջոցներով, եթե հնարավորություն լինի ….։ Որովհետեւ դա նոր թաղամաս է դառնում, բազմաթիվ քաղաքացիներ էնտեղ տնամերձ հողակտորներ ունեն։ Եվ գյուղի գրավչությունն է դրանով բարձրանում, տուրիստական գրավչությունը։ Փոքրիկ կտոր է, բայց մեծ ճանապարհի շինարարության մի փոքրիկ հատվածի նորոգում է ընդամենը»,- տեղեկացրեց Պողոսյանը։ Մի խոսքով, «նախկին թալանչիներին» թալանի համար մեղադրող հեղափոխական իշխանիկները այնքան են հղփացել, որ թոշակառու հոր անունով տուն են սարքում, հատուկ իրենց համար ճանապարհ կառուցում, իսկ թե ամենաաղքատ համայնքներից մեկում՝ հենց Շողակաթում, մարդիկ ինչպես են ապրում, Ավինյաններին, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրում: Նրանք վայելում են կապուտաչյա գեղեցկուհու տեսարանը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:32
12:19
12:05
11:47
11:36
11:23
11:09
10:33
10:15
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
18:13
17:55
17:36
17:19
17:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14