«Մենք 12 % սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20 %-ի, և առավելագույն թիվը՝ մինչև 10 հազար դրամի»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով թոշակառուներին հետվճարային համակարգում կատարվելիք փոփոխությունները, որը դեռ չեն ներկայացրել գործադիրին, բայց, ըստ նրա, քաղաքական որոշումն կայացված է։
Նրա խոսքով 50 հազար դրամ կենսաթոշակ ստացողը եթե ամբողջն անկանխիկ գնում կատարի, ապա կարող է կենսաթոշակը դարձնել 60 հազար դրամ։
Լրագրողի դիտարկմանը, թե գյուղեր կան, որ անկանխիկ վճարելու համար հնարավորություն չկա, իսկ նախարարը հայտարարում է, թե բոլոր թոշակառուների թոշակներն են հետվճարով բարձրացնում։
Թորոսյանը հակադարձեց, որ նման գյուղերը քիչ են, բայց և ստիպված արձանագրեց, որ այս պահին 500 հազար թոշակառուից 350 հազարն է, որ օգտվում է ծրագրից։
«Սա պետություն-քաղաքացի երկկողմանի շահավետ ծրագիր է, որովհետև մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետև իրենց կենսաթոշակները և նպաստները վճարվում են հարկային եկամուտներից, որոնք գնում են պետական բյուջե: Սա հաղթանակ-հաղթանակ տարբերակ է, մենք չենք վարանում սրա մասին հիշեցնել, բացատրել, և ընդհանրապես մեր՝ հարկեր վճարելու կարգապահությունը փորձում ենք սրանով ուղղել»,-հայտարարեց Թորոսյանը:
15:36
15:19
15:06
14:56
14:44
14:35
14:05
13:45
13:35
13:15
12:55
12:36
12:24
12:21
12:03
11:49
11:33
11:14
10:54
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33