«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են, քննարկել անելիքները` իմպիչմենտի գործընթացի հետ կապված: «Պատիվ ունեմ»-ը «Հայաստանին» էր փոխանցել ձեւաթուղթը, սակայն քանի որ որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ում գործուղման են, 3-4 հոգի դեռ չի ստորագրել: Բացի այդ, կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի մոտ էլ պետք է ձեւաթուղթը տանեն՝ ստորագրի։ Այդուհանդերձ, 2 ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն` 2 ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար: Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն` առաջարկում են նախ 4 ուժերի միջեւ իշխանության հստակ բաժանում անել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։ Մեզ ասացին, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։ Տիգրան Աբրահամյանին հարցրինք՝ ի՞նչ են պատասխանել Աղազարյանին։ «Այս պահին դեռեւս մեկնաբանություն չունեմ, մեր գործընթացի հետ կապված աշխատանքները շարունակվում են, երբ լրացուցիչ ասելիք լինի, կհայտնենք»: Իսկ ճի՞շտ է, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում` ստորագրության դիմաց։ «Մենք որեւէ մեկի հետ պաշտոնների հետ կապված քննարկում չենք իրականացրել, որովհետեւ գործընթացի հիմքում ոչ թե պաշտոններն են, այլ՝ իշխանությունների շուտափույթ հեռացման ծրագիրը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44