Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական խնդիր է համարում, որ Հայաստանը մեծամասամբ հանքանյութ արտահանող երկրից վերածվի վերջնական արտադրանք թողարկող երկրի։
«Իրականում, մեզ համար մեծ խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել։ Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ մենք հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք ու դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակելու է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, բարեկեցության նոր աստիճան»,- Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, Հայաստանի նոր հնարավորություններ է բացելու այս ոլորտում։
«Այո՛, պղնձի հանքաքարի արտահանումը մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք, ի վերջո, պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա։ Բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքը, որի մեջ պղինձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ ևս լինեն։ Նույնը վերաբերում է ոսկուն, և սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարևոր է»,-ընդգծեց Փաշինյանը։
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55