Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված, հաջորդ տարի կդիտարկվեն կառուցապատողներին վերաբերվող հնարավոր տարատեսակ արտոնությունները, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր գործընկերներն այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու էն արտոնությունները, ինչը որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին։ Այս հարցով արձանագրություններն ուղղակիորեն ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա։
Եվ ուզում եմ հատուկ շեշտել՝ այս պահից սկսած դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա: Կառուցապատողներն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն ավագանու որոշման նկատմամբ, մասնավորապես, ցանցերով և կահավորման մասով, համապատասխան վերաբերմունք էլ ավագանին կցուցաբերի կառուցապողների նկատմամբ։
Հետևապես, հարգելի՛ կառուցապատողներ, հաշվի առեք, որ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա, վստահաբար եմ ասում։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա այն է լինելու, ինչ մենք ավագանիով դեկտեմբերին որոշումն ընդունելու ենք:
Հարգելի՛ կառուցապատողներ, այս ուղերձն ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար՝ այս առումով»,- ասաց Ավինյանը:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15