Ելենա Բելյակովան, որն ունի 5-ամյա դուստր և ապրում է ճապոնական Մացուդո քաղաքում, AdMe.Ru–ի հետ կիսվել է «Ծագող արևի երկրում» երեխաների դաստիարակման հարցում կիրառվող հետաքրքիր մոտեցումներով, որոնք շատ բան կպատմեն այդ ազգի մասին։
Ճապոնացիները փորձում են երեխաներին այնպես դաստիարակել, որ նրանք կարողանան հարմարվել ու «լեզու գտնել» մյուսների հետ՝ նախևառաջ հաշվի առնելով շրջապատի, հետո նոր միայն սեփական շահերը: Ճապոնացիների կարծիքով՝ նման մոտեցումն անչափ կարևոր է ներդաշնակ հասարակության և պետության կառուցման համար: Այսպես՝ ճապոնացիներն իրենց երեխաներին սովորեցնում են ամբողջի մի մասնիկը լինել:
Ճապոնացիները վստահ են, որ երեխաները կրկնօրինակում են ծնողների վարքը, ուստի՝ կարևոր են համարում երեխայի հետ հանգիստ, հավասարակշռված ու քնքուշ խոսելը՝ բացառելով երբևէ նրա վրա գոռալու հավանականությունը: Այսպես՝ նրանք երեխային սովորեցնում են վերահսկել սեփական զգացմունքներն ու հարգել մյուսներին:
Ճապոնացիներն աշխատում են խուսափել տատիկների ու դայակների օգնությունից երեխաների դաստիարակման և խնամքի հարցերում: Նրանք համարում են, որ ծնողները պարտավոր են 100%-ով նվիրվել երեխային՝ չակնկալելով այլոց օգնությունը:
Երկու տարեկանից սկսած՝ երեխաները հաճախում են մի քանի խմբակ, և դա համարվում է միանգամայն նորմալ երևույթ: Նման մոտեցման արդյունքում 4 տարեկանում ճապոնացի փոքրիկները տիրապետում են առնվազն 1 երաժշտական գործիքի, տարրական գիտելիք են ունենում մաթեմատիկայի և քերականության մասին:
Իսկ 5 տարեկանում նրանք հրաժեշտ են տալիս անհոգ մանկությանն ու ամենայն լրջությամբ սկսում են նախապատրաստվել դպրոցական կյանքին:
Տարրական դասարանների աշակերտներին ընդունված չէ դպրոց ճանապարհել. նրանք գնում են միայնակ՝ առանց մեծերի ուղեկցության:
Դպրոց հաճախելու ժամանակ, որպես կանոն, բոլոր երեխաներն արդեն կարողանում են բանավոր հաշվել. բարձր տեխնոլոգիաների երկրում երեխաներին վաղ հասակից մտքում հաշվել են սովորեցնում:
Երեխաների դաստիարակման ճապոնական մեթոդիկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ ծնողները երբեք հրապարակավ չեն գովաբանում իրենց երեխաներին՝ ընդգծելով, որ բոլոր երեխաներն էլ խելացի են ու տաղանդավոր: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ընտանիքում ուշադիր հետևում են երեխաների առաջադիմությանն ու գրանցած հաջողություններին:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02