Այն որ թուրքիայի բռնապետ էրդողանի գլխավոր նպատակը աստիճանաբար դիկտատորի վերածվելն ու երկրում իր գերիշխանության հաստատումն է, դա ակնհայտ դարձավ, երբ Էրդողանը որոշեց Թուրքիան դարձնել նախագահական գերկառավարումով պետություն, բանտարկելով իրական խոչնդոտ հանդիսացող գեներալներին, ընդդիմադիր լրագրողներին, նպատակ ունենալով նման քայլերով սահմանափակել նաև ժողովրդավարական մթնոլորտը: Ակնհայտ է, որ այս երկու առանցքային գործիչները նույն քաղաքական գծի հետևորդներն են և Էրդողան-Դավութօղլու հակասությունը հիմնված չէ քաղաքական կուրսի փոփոխման կամ տեսակետների բախման վրա, ուղղակի դավիթօղլին ի տարբերություն հոգեպես անհավսարակշիռ և հիստերիկ էրդողանի, իր հեղինակությամբ ու միջազգային ճանաչումով, ավելի ընդունելի է միջազգային ասպարեզում, ուստի բնական է, որ այս փաստը չեր կարող ներվել ինքն իրենով հիացած սուլթանիկի կողմից: էրդողանը այս պահին քաղում է, իր վարած անպտուղ և երկիրը փաստացի փակուղու առաջ կանգնեցրած քաղաքականության պտուղները: Ձախողելով ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման բոլոր ապարդյուն փորձերը, ստիպված լինելով պատերազմել երկրի հարավ-արևելքում քրդական ջոկատների դեմ, Սիրիայի հարցում մատնվելով անհաջողության, էրդողանը պետք է փնտրեր քավության նոխազ և վարչապետի զոհաբերումը լիովին տեղավորվում է այս կոնտեքստում: Դավութօղլուի հրաժարականին նախորդող օրը հրապարակվեց Եվրոպական հանձնաժողովի զեկույցը Անկարայի հետ առանց վիզային ռեժիմի հարաբերության մասին, այստեղ կրկին գործ ունենք ԱՄՆ-ի և Եվրոպայի կրկնակ ստանդարտների հետ: Ակնհայտ է, որ Եվրամիությունը կարկանդակ է հյուրասիրում Անկարային: Բնական է, որ էրդողանը չհապաղեց այս անսպասելի հաջողությունը վերագրելու իրեն, ուստի հասկանալի է նաև Եվրամիության հրամցրած դափնիները միայնակ վայելելու` էրդողանի անհագ մոլուցքը: Սակայն նման կոսմետիկ միջամտությունները այլևս ի զորու չեն փրկելու, մասնատման դատապարտված և մեր տարածաշրջանի հարար իրական չարիք հանդիսացող` թուրքական պետության օրեցօր քայքայվող և փլուզվող շինությունը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02