Այսօր հայտարարվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին։ Նախաձեռնության ղեկավարը Հայաստանի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը։
«Ինձ երկար ժամանակ հարցնում էին, թե ինչո՞ւ քաղաքական կյանքում ավելի մեծ դերակատարում չեմ ստանձնում։ Ահա եկավ այն ժամանակը, երբ դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ ժողովրդի ու պետության պաշտպանութանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքները, այդ թվում և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության»,-բացման խոսքում ասաց Արման Թաթոյանը։ Նրա խոսքով, «Միասնության թևեր» նշանակում է, որ իրար թև ու թկիոնք լինենք, իրար վեր բարձրացնենք, հայ ժողովրդի միասնություն ու համերաշխություն Հայաստանում ու Սփյուռքում։ «Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են մեզ առաջնորդող յոթ արժեքները։ Իսկ ցուլը խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետևողականություն, համառություն, համբերություն ու հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ շարժվելու ենք առաջ։ Ցանկանում եմ ձեզ ասել, մեր այսօրվա պարտությունը պատմության ավարտը չէ, մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես պետք է արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել, ինչպես կրկին դառնալ միասնական երկիր։ Մեզ պետք է համերաշխւթյուն ու միավորում պառակտումից հետո։ Անցյալի փոխարեն մեզ պետք է ապագա, մենք ունենք ապագայի կարիք, պարզ ապագա, որ հիմնված չէ նախկինի սխալները կոծկելու կամ նախկինում իր լավ լինելը ապացուցելու մղումների վրա։ Հենց սրա համար է մեզ պետք միասնություն։ Մեր երեխաները, մենք չպետք է կրենք անցյալի բեռը, բայց պետք է անցյալով խրատվենք, դասեր քաղենք ու թույլ չտենք, որ սխալները կրկնվեն»,-նշեց նախաձեռնության ղեկավարը։
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03