Դևիդ Ագուսն աշխարհահռչակ բժիշկ է: Նրա ամենահայտնի պացիենտ կարելի է համարել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին, ով մի քանի տարի առաջ մահացավ հենց այն պատճառով, որ ականջ չդրեց բժշկության ոլորտի գուրուի խորհուրդներին: Այս բժիշկը, ով բառացիորեն դարձել է Սիլիկոնային հովտի ճարտարագետների իկոնան, ունի իր՝ առանց հիվանդությունների և տառապանքների, երկար կյանքի գաղտնիքները:
Բժիշկ Դևիդ Ագուսն իր 49 տարեկան հասակում հանդիսանում է Սիլիկոնային հովտի ամենաբարձր վարձատրվող բժիշկը: Իր արժանիքներից բացի, նա հայտնի է նրանով, որ հանդիսանում է առողջ ապրելակերպի պրոպագանդիստ: Դևիդ Ագուսի մեղքն այն բանում, որ Սթիվ Ջոբսը մահացավ 56 տարեկանում, չկա: Բժիշկը բազում անգամներ համոզել է իր հայտնի պացիենտին՝ ենթարկվել վիրահատության, սակայն քմահաճ և փոխզիջման չգնացող Սթիվ Ջոբսն այդպես էլ չցանկացավ հետևել նրա խորհրդին:
Այժմ բժիշկ Ագուսի կարծիքը հաշվի են առնում հայտնի քաղաքական գործիչներ և փոփ աստղեր, ֆինանսիստներ, ճարտարագետներ և ծրագրավորողներ:
Ներկայացնում ենք Սթիվ Ջոբսի բժշկի մի քանի շատ հետաքրքիր կանոնները:
1. Կոֆեինի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի վերահսկելի: Նախ, կոֆեինը օրգանիզմ պետք է ներթափանցի միայն բնական մթերքներից, այսինքն՝ սուրճից և թեյից: Երկրորդ, սուրճը և թեյը պետք է օգտագործել օրական 1-2 բաժակից ոչ ավելի: Սակայն կոֆեինից ընդհանրապես հրաժարվել չի կարելի, քանի որ կոֆեինը հանդիսանում է նյարդային համակարգի համար բնական խթանիչ և փոքր չափաբաժիններով նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար, ինչպես պնդում է Ագուսը:
2. Ապրեք ժպիտով: Պարզ, նույնիսկ առանց պատճառի ժպիտն ազդանշան է տալիս օրգանիզմին, որը նպաստում է էնդորֆինների և սերոտոնինի արտանետմանը դեպի ուղեղ, որը և օգնում է պայքարել սթրեսի դեմ:
3. Պետք չէ չափից ավելի հյուծվել երկարատև մարզումներով՝ սպորտային սրահում, շաբաթական մի քանի անգամ: Որպեսզի օրգանիզմը լավ աշխատի, բավարար է օրական մարզվել 15 րոպե այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որը կարագացնի զարկերակը 50 տոկոսով:
4. Պետք է հետևել զարկերակին, արյան ճնշմանը և ակտիվությանը:
5. Շաբաթվա մեջ անպայման պետք է ունենալ ձկնային օրեր: Ձուկը կօգնի Ձեր սրտին և ուղեղին ավելի լավ և արդյունավետ աշխատել:
6. Մեկ բաժակ կարմիր գինին ընթրիքի ժամանակ կդառնա շատ լավ պրոֆիլակտիկա սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ:
7. Իմաստ ունի շաբաթական մի քանի անգամ խմել ասպիրին փոքր չափաբաժիններով: Դա դեղամիջոց է, որն օգնում է խուսափել ինսուլտից և ինֆարկտից:
8. Անպայման նախաճաշեք:
9. Պահպանեք հիգիենայի կանոնները: Ուշադիր եղեք նաև, որպեսզի Ձեր անկողնային սպիտակեղենը նույնպես միշտ շատ մաքուր լինի:
10. Աշխատեք կրել բացառապես հարմար կոշիկ:
11. Շուն պահեք տանը: Դուք ստիպված կլինեք օրը 2 անգամ դուրս գալ զբոսանքի շան հետ:
12. Մի ընդունեք դեղատնային վիտամիններ և սննդային հավելումներ:
13. Օգտագործեք բնական մթերքներ: Թող դա լինի միս, այլ ոչ թե երշիկ, ձուկ, այլ ոչ թե պահածո:
14. Շատ հյութ մի խմեք:
15. Աշխատեք ամեն ինչին վերաբերվել դրականորեն:
16. Աշխատեք չայրվել:
17. Խուսափեք ռենտգենյան ապարատի հետ կոնտակտից:
18. Մեդիտացիա արեք. դուք կարող եք մեդիտացիա նայել նույնիսկ աշխատավայրում, դա շատ օգտակար է:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03