ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Զուտ փաստեր» վերտառությամբ հրապարակում է արել ՀԷՑ-ի նախկին պաշտոնատար անձանց փոխառությունների մասին։ ««ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24.700.000,00 ՀՀ դրամի չափով։ Փոխառության զգալի մասը՝ 16.458.000,00 ՀՀ դրամի չափով, տվյալ պաշտոնյան մարել է ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ 04.07.2025թ.-ին, վերջինիս կողմից ՀԷՑ-ից աշխատանքից ազատվելու ճիշտ նախօրեին՝ նույն ՀԷՑ-ից ստանալով կիսամյակային միանվագ պարգեւատրում այդ իսկ գումարի չափով՝ 16,458մլն ՀՀ դրամ։
Ի դեպ, հատկանշական է, որ ՀԷՑ-ի պաշտոնատար անձանց փոխառությունների (կանխավճարների) տրամադրման և դրանց մարման ժամկետների մասով, ըստ էության, բազմիցս խախտվել են ընկերությունում գործող ընթացակարգերը. այն է՝ նրանց տրամադրվող փոխառությունների գումարը պետք է չգերազանցի ամսական աշխատավարձերի եռապատիկը, իսկ մարման ժամկետ է սահմանված՝ առավելագույնը 6 ամիսը։ Ահա այսպիսի «փոխառություն-կանխավճար-պարգեւավճար-պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա՝ #իրենց_ձեւով… ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03