Բեռնափոխադրողները կրկին կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի ՌԴ-ի հետ բանակցելու և փոխելու ՌԴ-ում խստացված օրենսդրության պայմանները, ըստ որի, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացուցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, մինչդեռ առաջ կարող էին մնալ 90 օր՝ 6 ամսվա ընթացքում։
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նշեց, որ խնդրից տեղյակ են և զբաղվում են այդ ուղղությամբ։
«Ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան, եթե ավելի ասեմ, ձեր ու մեր գործը նույնն է, կարող է խանգարի։ Շատ բարձր մակարդակով ենք զբաղվում այդ հարցով ԵԱՏՄ-ում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է։ Կարող եք ցույց էլ անել, բողոքել էլ, բայց հավատացնում եմ՝ մի շաբաթ է, ինչ զբաղվում ենք։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չի աշխատում, որովհետև տարվա մեջ 90 օրով դուք կարող եք կանգնել Վերին Լարսում, եթե ոչ ավելի»,– ասաց նախարարը։
Վարորդները խնդրեցին հստակեցնել, թե որքան ժամանակ է պահանջվելու հարցի լուծման համար՝ նշելով, որ Ղազախստանում այդ հարցին արագ լուծում տվեցին։
«Իրանց դեպքում ավելի հեշտ է, որովհետև Վերին Լարս չունեն»,– նշեց Պապոյանը։
Վարորդները նաև առաջարկեցին քննարկման հարց դարձնել այն, որ արդեն որոշ վարորդներ մուտքի արգելք ունեն, և անհրաժեշտ է վերանայում կատարել։
Aysor.am
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
10:07
09:39
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
09:39 16.10.25
10:07 16.10.25
11:04 16.10.25
10:44 16.10.25
10:40 16.10.25
10:34 16.10.25
11:19 16.10.25
11:28 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02