Ամանորյա ֆիլմերի բաց հայկական կինոարտադրության մեջ գալիս է լրացնելու նոր՝ հետաքրքիր սյուժեով «Mallորվածը» ֆիլմը, որը հետաքրքիր կլինի թե երեխաներին, թե մեծահասակներին։ Սկզբում շատերին թվաց ֆիլմն ամբողջությամբ «Տանը մենակ»–ի կրկնօրինակն է, բայց արի ու տես, որ ոչ: Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ օրերս՝ լի ամանորյա տրամադրությամբ և ծիծաղով:
Ռեժիսորը վստահ է՝ Ֆիլմը դիտողները ևս այն չեն նմանեցնի «Տանը մենակ»-ին.
«Մեզ մոտ ոգեշնչում եղել է «Տանը մենակ» ֆիլմից, բայց մենք գրել ենք ամբողջովին նոր սցենար՝ նոր պատմություն։ Նկարահանումները շատ դժվար էին․ գիշերները ձյուն, ցուրտ, մինչև առավոտյան 10-ը։ Ես Կալիֆորնիայում եմ մեծացել և նման պայմաններում երբեք չէի նկարահանվել։ Բայց դա պայքար էր՝ ֆիլմը դարձնելու իդեալական։ Մեծ էր նաև ֆիլմի աշխարհագրությունը՝ Թբիլիսի, Ստեփանավան, Կապան, Երևան։ «Mallորվածը»-ում կտեսնեք նաև մի շարք սիրված կերպարների, որոնք էպիզոդիկ դերում են հանդես եկել, սակայն չեմ ցանկանա նշել նրանց անունները, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց Գոռը:
Դեռևս 2018-ին դերասան և պրոդյուսեր Գրիգորը Դանիելյանը նկատել էր, որ հայկական կինոարտադրությունում պակասում են ամանորյա ֆիլմերը, և սցենարիստ Գարիկ Սեփխանյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց «Mallորվածը» ֆիլմի գաղափարը, որը կյանքի կոչվեց արդեն ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի և Նարեկ Մարգարյանի սցենարով։
Գլխավոր դերերում են աֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ներսես Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը և Լեո Մկրտչյանը:
«Միշտ մտածում էի, որ մեզ պետք են ամանորյա ֆիլմեր, որոնք ամեն տարի կցուցադրվեն և կդառնան ավանդույթ։ Պատերազմի օրերին կամավորական աշխատանքի շրջանակում շատ էի շփվում Գոռ Կիրակոսյանի հետ։ Մեկ անգամ կիսվեցի գաղափարով․ որոշեցինք, որ հենց ամեն ինչ ավարտվի, այս ֆիլմը պետք է նկարահանենք»,- լրագրողների հետ զրույցում ֆիլմի համապրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը։
«Նախքան առաջարկը ստանալը, երբ գիտեի Գոռի գաղափարի մասին, նշում էի, որ ֆիլմը «չի ծախվելու», սակայն Գոռն ասաց, որ «կծախվի», քանի որ հենց ես էլ նկարահանվելու եմ»,,-լրագրողներին ասաց Ռաֆայել Երանոսյանը:
Հավելենք, որ ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, իսկ Գարիկ և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգը, ևս օգտագործվել է։
19:12
19:01
18:46
18:41
18:35
18:13
17:56
17:36
17:06
16:45
16:33
16:15
15:16
15:00
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
11:44 15.10.25
15:00 16.10.25
09:39 16.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
09:32 15.10.25
17:55 15.10.25
09:46 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02