ԶՊՄԿ-ի 60 տոկոսը գաղտնի վաճառելու, ապա 15 տոկոսը պետությանը նվիրաբերելու իրողությունը ոչ միայն ֆինանսական լրջագույն մարտահրավեր է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև արդեն իսկ զգալիորեն ազդել է Հայաստանի միջազգային հեղինակության, ներդրումային միջավայրի վրա։
Ամիսներ առաջ իմ գործընկերը մի օտարազգի ներդրողի հետ էր զրուցել, ներդրողը հայտնել էր անհանգստություն՝ կարո՞ղ է կառավարությունը 20 տոկոսը ստանալու ցանկություն ունենա։ Երբ պետությունն ընկերությունից վերցնում է 15 տոկոս և հայտարարում, որ այդպիսով ներդրողն արդեն ավելի վստահ կլինի, սա ինքնին ապօրինի է, որովհետև պետության մասնաբաժին ունենալն արդեն նշանակում է, որ ընկերության խնդիրները պետությունը լուծելու է ոչ իրավական գործիքներով. ի թիվս այլ խնդիրների՝ խաթարվում է մրցակցությունը, ինչն ուղղակիորեն ազդում է ներդրումային միջավայրի վրա, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի հանրային գիտակցության մեջ ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք. այստեղ էլ մանիպուլացնում է։ Լեռնաարդյունաբերության կազմակերպություններն ի հավելումն սովորական հարկերի, որ վճարում են բոլորը, ունեն հատուկ հարկատեսակ՝ պետությանը պատկանող ընդերքն օգտագործելու հարկատեսակն է։ Այսինքն՝ պետությունն արդեն հարկերի, հատուկ հարկատեսակների միջոցով իր եկամուտը ստանում է, կարիք չունի մասնաբաժին ունենալու, որովհետև այդ կերպ խաթարվում է պետության կարգավորիչ դերը։
Մասնաբաժին ունենալն այլ լրջագույն խնդիրներ էլ է առաջացնում. կոռուպցիոն ռիսկեր, ոչ թափանցիկ գնումներ, անհասկանալի պայմաններով կոնկրետ ֆոնդերի ֆինանսավորել, հատկապես ՀԷՑ-ի դեպքում շատ ցայտուն է՝ փող աշխատելու հնարավորությունների կուսակցականացումը. ՀԷՑ-ում ստորաբաժանումներում ղեկավարներ են նշանակվում ՔՊ-ականներ։ Այս ամենը լրջագույն խնդիրներ են առաջացնում։ Ինչքան էլ ասեն, թե ժողովրդի համար ենք ազգայնացնում ՀԷՑ-ը, փաստն այն է, որ ՀԷՑ-ի կառավարիչ են նշանակում ոչ թե էներգետիկայից հասկացող ամենալավ մասնագետին, այլ նրան, ով իրենց հավատարիմ կծառայի»։
«Վոլնորթ» ընկերության՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտության բողոքի մասին հղումը՝ ստորև։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
19:12
19:01
18:46
18:41
18:35
18:13
17:56
17:36
17:06
16:45
16:33
16:15
15:16
15:00
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
11:44 15.10.25
15:00 16.10.25
09:39 16.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
09:32 15.10.25
17:55 15.10.25
09:46 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02