Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը հոկտեմբերի 16-18-ը Ամստերդամում մասնակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (PES) կոնգրեսի աշխատանքներին, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակից։
Կոնգրեսը PES-ի բարձրագույն ժողովն է, որտեղ քննարկվում է համաեվրոպական այս խոշոր կուսակցության նախընթաց գործունեությունը, որոշվում ռազմավարական և ծրագրային քաղաքական առաջնահերթությունները, ընտրվում է կուսակցության նոր գործադիր մարմին։
PES- ին իբրև լիիրավ անդամ անդամակցում են եվրոպական 33 կուսակցություններ, իբրև ասոցացված՝ 13, իսկ դիտորդ անդամների թիվը 15-ն է։ Անդամակցության կարգավիճակը կախված է Եվրոպական միության հետ պատկան երկրի հարաբերությունների բնույթից։ ՀՅ Դաշնակցությունը մեր տարածաշրջանում PES-ին անդամակցող միակ քաղաքական ուժն է։
Այս կուսակցության հետ միջկուսակցական կապերի շարունակական զարգացումը ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է։
ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ներկայացնում են Գասպար Կարապետյանը, Սարինե Աբրահամյանը, Գևորգ Ղուկասյանը, Նարոդ Նորամանյանը։ Նախատեսվում է ՀՅԴ պատվիրակության ակտիվ մասնակցությունը Կոնգրեսի աշխատանքներին, հանդիպումներ բազմաթիվ երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկում։
19:12
19:01
18:46
18:41
18:35
18:13
17:56
17:36
17:06
16:45
16:33
16:15
15:16
15:00
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
11:44 15.10.25
15:00 16.10.25
09:39 16.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
09:32 15.10.25
17:55 15.10.25
09:46 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02