«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական շրջանակներից փոխանցվել է տեղեկություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել: Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները «մատուցում» են իբրեւ «եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն», ու նպատակ են դրել մինչեւ հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։ Հիշեցնենք՝ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է Ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել, եւ ՔՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել` հարձակվելով եկեղեցու վրա: Մինչ այդ, իրավապահները կշարունակեն ճնշումները հոգեւորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք Կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում: Եկեղեցի էլ կներխուժեն՝ առանց վարանելու: Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ, «հոգեւորականներն էլ են քաղաքացիներ, եւ եթե որեւէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովհաննավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգեւորականների ձերբակալման պատճառ դարձած, ՔՊ-ի կողմից հովանավորվող Տեր Արամ քահանան: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01