Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Դավիթ Լոքյանն ընդգծել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատրաստակամությունը համագործակցել ԵՆԲ-ի հետ տարբեր ուղղություններով: Որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ նախարարն առաջարկել է ՀՀ մարզերի տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը:
Յան Վապավուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ խոսել ԵՆԲ-ի կողմից մեր երկրում իրականացված ծրագրերի մասին: Նա նշել է, որ ԵՆԲ բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով, ուստի համատեղ արդյունավետ փորձը, Յան Վապավուրիի խոսքով, ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար: Վապավուրին հետաքրքրվել է նախարարից Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի մանրամասներով, ինչպես նաև խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները:
Նախարարը տեղեկացրել է, որ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը գրանցել է որոշակի առաջընթաց. 7 դպրոցներում արդեն իսկ մեկնարկել են նախագծաշինարարական աշխատանքները: Ծրագրի ամբողջական հաջող իրականացման համար Դավիթ Լոքյանը կարևորել է ԵՆԲ օժանդակությունը:
Որպես ոչ պակաս կարևոր համագործակցության ուղղություն` նախարար Լոքյանը նշել է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորումը: Նախարարը հյուրերին է ներկայացրել վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) ընթացիկ վիճակը: Նորաստեղծ կլաստերներում համայնքային նշանակության հանրային խնդիրներին անհրաժեշտ մակարդակով լուծում տալու տեսանկյունից նախարարը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ԵՆԲ-ի աջակցությունը: Այդ համատեքստում Դավիթ Լոքյանն ընդգծել է բևեռային քաղաքների զարգացումը և վարկային ռեսուրսների ներգրավումը հենց այդ ուղղություններով:
ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրին վստահեցրել է, որ ներկայացված խնդիրները կդիտարկվեն և հնարավորության դեպքում կընդգրկվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02