ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։ Կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։
«Երբ արքեպիսկոպոսին հարցրել են՝ ի՞նքն է խոսել այդ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի»,- գրել է լրատվամիջոցը։ Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից։ Նա նշեց, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում է հարցաքննվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Մայր Աթոռից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ, մեր հեռախոսազանգերը, սակայն, անպատասխան մնացին։ Հիշեցնենք՝ իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն էին տարածել, որում Նաթան Սրբազանի ու Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցությունն է։ Նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն այդ ձայնագրությունում Վեհափառ Հայրապետին մեղադրում է, թե, իբր, ստիպում է, որ ինչ-միտինգի մասնակցի ընտանիքի անդամների հետ։
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
09:01 24.10.25
12:05 24.10.25
12:22 24.10.25
09:46 24.10.25
10:32 24.10.25
10:46 24.10.25
09:13 24.10.25
09:26 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01