ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների բարելավմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից մեր երկրում իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը:
Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները` նախարարը շեշտել է, որ ներկայում հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: Լևոն Մկրտչյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին անդամակցող Հայաստանի կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին, այժմ ժամանակն է լուծումներ գտնել բովանդակային խնդիրների կարգավորման համար: ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել ԵՆԲ-ի հետ համագործակցության ծրագրեր իրականացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով:
Յան Վապավուրին իր գոհունակությունն է հայտնել ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ ԵՆԲ-ն բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով: Յան Վապավուրիի խոսքով, համատեղ արդյունավետ փորձն ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար և խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47