ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Արցախի ճանաչման նախագծի վերաբերյալ Կառավարության այս դիրքորոշումը համահունչ է Նախագահի այն մտքին, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը:
Մինչդեռ հրավիրված ասուլիսին նա կարծիք հայտնեց, որ շարունակում է մնալ այն համոզման, որ ճանաչման խնդիրն այսօր ՀՀ-ի օրակարգում չկա: «Որովհետև, քանի դեռ խոսում ենք բանակցային գործընթացի կարևորության մասին, մենք չենք կարող կատարել մի քայլ, որն անիմաստ կդարձնի բանակցային գործընթացը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Կառավարությունն, այսպես ասած, ստիպված է ըստ սահմանված կարգի անդրադառնալ պատգամավորների նախաձեռնությանը և ապա բանաձևել է, որ համաձայն է ԱԳՆ-ի եզրակացության հետ: «Այսինքն՝ ասում է, որ Արցախի ճանաչման խնդիրը ՀՀ- Արցախ բանակցության արդյունք կարող է լինել՝ հաշվի առնելով և՛ բանակցությունները, և՛ արտաքին դերակատարումը: Այսինքն՝ ասում է, որ սա գործընթաց է, որը կարող է ցանկաացած պահի հաստատվել՝ կապված իրադարձությունների ընթացքից»,-ասաց պատգամավորը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ պատերազմի սկսման հավանականությունն այսօր մեծ է՝ հաշվի առնելով, որ զինուժի կուտակումներ ու վերադասավորումներ կան, իսկ Ալիևն իր քաղաքական դեմքը փրկելու կարիք ունի:
ՀՀԿ-ական պատգամավորը թյուր կարծիք է համարում այն, որ ԼՂՀ ճանաչմամբ կարելի է ենթադրել, որ զերծ կպահենք Ադրբեջանին ռազմական գործողություններից:
«Բայց Ադրբեջանը պետք է գիտակցի, որ եթե սկում է լայնամասշտաբ գործողություն, և մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը, բանակցային գործընթացի մեկնարկը բոլորովին այլ կետերից է սկսվելու: Նա ստիպված պետք է հաշվի նստի այս կետերի հետ: Իմաստն այն է, որ սթափ մտածեք, որ գնում եք կարևոր քայլի և եթե ռազմական գործողությունների արդյունքով ոչինչ չունեցաք՝ բանակցային մեկնարկը այլ կետից է սկսվելու, ընդ որում՝ ոչ ձեր համար նպաստավոր»,-ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ թեև ուշացրել ենք ԼՂՀ ճանաչման հարցը, սակայն այսօր էլ պետք է գնալ այդ գործընթացին և ճանաչել Արցախը, քանի որ, ըստ նրա, հիմնավորվեց այն թեզը, որ պատերազմ սկսելու թեզը կապ չունի ճանաչման հետ:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե ՀՀ-ն ճանաչի, սա նշանակում է, որ ՀՀ-ն պրոակտիվ արտաքին և ներքին քաղաքականություն պետք է որդեգրի, քանի որ շատ ժամանակ, երբ արտաքին գործընկների հետ խոսում են ԼՂՀ հարցի շուրջ, ասում են, թե ինչու ՀՀ-ն չի ճանաչում, որ մեզ եք տալիս այդ հարցը:
Սակայն, նա վստահ է, որ այս պահին ճանաչման գործընթաց դեռևս չի լինի, որովհետև Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ առաջինը Սերժ Սարգսյանը կասի դրա մասին:
«Իսկ դա նշանակում է, որ այն ընթացակարգը, որ կա օրենսդրական կարգով, դրական քվեարկության վերջնական փուլին չի հասնի»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև մեկ այլ հարցի անդրադարձավ, որ ասում են, եթե ճանաչենք, բանակցություններ չեն լինի և նշեց, որ այսպես թե այնպես չկան:
Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ եթե ավելի վաղ ճանաչեինք Արցախի անկախությունը, դրանով միջազգային հանրությանը շանս էր տրվելու մեղադրել հայկական կողմին, որ դուք սադրեցիք ռազմական էսկալացիայի համար: Իսկ հիմա բոլոր մեղքի բաժինն Ադրբեջանի վրա է:
Tert.am
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02