2016-ի ինն ամիսներին Հայաստանն արձանագրել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ իրականացված արտահանումների էական աճ: Այս մասին այսօր` Ազգային ժողովում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ հիմնական երկիրը, ուր իրականացվում է արտահանումների առյուծի բաժինը, Ռուսաստանն է: Արդեն այսօր ԵԱՏՄ երկրներն ունեն դեղերի միասնական շուկա, ինչը նշանակում է, որ հայ արտադրողը ՀՀ-ում գրանցված դեղամիջոցը կարող է վաճառել ԵԱՏՄ բոլոր 5 երկրում:
«Հայկական դեղամիջոցների ազատ վաճառքը ԵԱՏՄ անդամ երկրների դեղատնային ցանցերում իրականություն է»,- հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը:
ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան էլ իր հերթին հայտարարեց, որ Հայաստանն արդեն իսկ ԵՏՄ անդամակցությունից ստանում է իրական օգուտներ: Այսպես, ըստ ԵԱՏՄ պաշտոնյայի, վերջին 9 ամիսների ցուցանիշները վկայում են, որ Հայաստանը միակ երկիրն է, որ մեծացրել է իր արտահանումը ԵԱՏՄ երկրներ 1.6 անգամով: Ինչն էլ, ըստ նրա, վկայում է, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը:
Ըստ նրա` այս աճն ապահովվել է գյուղմթերքի ու պարենային ապրանքների մատակարարումները 1.4 անգամ ավելացնելու հաշվին: Նույնը նաև տեքստիլի ու կոշկեղենի դեպքում, որոնց արտահանումն ավելացել է 2.5 անգամ:
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47