«Փաստ» թերթը գրում է.
«Երկու օր է՝ ինտենսիվ քննարկվում է տեղեկությունը, որ ՀԷՑ-ը դեռևս հունիսին՝ մինչև Սամվել Կարապետյանի կալանավորումը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ընկերության խնայողությունների հաշվին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկով: ՀԾԿՀ-ն մերժել է այս առաջարկը: Երեկ հայտարարվեց, որ այսօր էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունը պնդում է՝ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: Բնականաբար, ՀԾԿՀ-ն, որը գոնե օրենսդրությամբ պետք է որ անկախ մարմին լինի, էլի համաձայն չէ, իսկ այդ կառույցի նախագահի երեկվա հայտարարություն-պարզաբանումն ուղղակի նպատակ ուներ «բարդ» նախադասություններով «լղոզել» իրավիճակը: Դժվար է հիշել որևէ այլ դեպք, երբ առաջարկ է ներկայացվում սակագին իջեցնելու, իսկ ՀԾԿՀ-ն դեմ է լինում: «Փաստ» թերթի տեղեկություններով, սա պատահական չէ, ինչի մասին, ի դեպ, երեկ ակնարկեց նաև ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն «ծախել» մեր հանրության վրա: Այսինքն, նրանք առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով ցանկանում են լիցենզիայից զրկել ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին նույն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին իջեցնել սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ դարձնել փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Դրանից մոտ վեց ամիս անց՝ օգոստոսի վերջերին, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55