«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը՝ ՔՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով, լուրջ ռիսկեր է պարունակում. ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի:
Օրինակները տասնյակից ավելի են:
«Ժողովուրդ» օրաթերթը կազմել է ՀՀ-ի համայնքների այն ղեկավարների ցանկը, որոնք ՔՊ-ական չեն եւ ձերբակալվել ու կալանավորվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից: – 06.07.2021-ին ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նա «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր Գորիսում: – 07.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: – 08.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ – 22.04.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: – 17. 07. 2021-ին ձերբակալվեց եւ կալանավորվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։ – 06 10. 2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: – 05.12.2023-ին Ալավերդու ավագանին, ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում, անվստահություն հայտնեց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արկադի Թամազյանին, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։ – 20.10.2025-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը: – 23. 09.2025-ին իր տան բակում սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը: – 28.10.2025-ին կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը: – 29.10.2025-ին՝ երեկ, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվեց։ Նրա վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը. Բալասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Անշուշտ, կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություններ, որ շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ՔՊ-ական կամ «հավատարմության երդում» չեն տվել, որեւէ պատճառով կհեռացվեն պաշտոններից` ընդհուպ կալանավորվելու գնով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44