«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման իր ներդրումային ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի մոտակայքում փոխարինվեց կամրջային կառույց։ Ավելի քան մեկ դար ծառայած ինժեներական կառույցը փոխարինվեց բացառապես կարճ ժամկետում՝ ընդամենը 15 ժամում, ինչի շնորհիվ հնարավոր եղավ նվազագույնի հասցնել գնացքների երթևեկության գրաֆիկի փոփոխությունները։
Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ապամոնտաժվել և վերականգնվել է ոչ միայն կամրջային կառույցը, այլև գիծը, կոնտակտային ցանցը և այլ հաղորդակցական համակարգեր։ Բոլոր աշխատանքներն իրականացվել են ընկերության ուժերով, իսկ բետոնե կոնստրուկցիաները պատրաստվել են «Կամուրջշին» ընկերության կողմից։
«Ինժեներական կառույցների վրա իրականացվող շինարարական աշխատանքները պահանջում են հարյուրավոր աշխատակիցների՝ ինչպես ՀԿԵ-ի, այնպես էլ համագործակցող կազմակերպությունների բարձր մակարդակի կազմակերպված և մասնագիտական աշխատանք։ Բացի այդ, նման աշխատանքների ընթացքում հաճախ առաջանում են գնացքների երթևեկության գրաֆիկի ժամանակավոր փոփոխություններ։ Սակայն այս աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել երթևեկության անվտանգությունը և ապահովել երկաթուղու անխափան աշխատանքը։ Հույս ունեմ, որ մեր ուղևորները ըմբռնումով են վերաբերվում ժամանակացույցի ժամանակավոր խափանումներին», – նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Չնայած աշխատանքների բարձր կազմակերպվածությանը և օպերատիվ իրականացմանը՝ չեղարկվել են չորս քաղաքամերձ էլեկտրագնացքներ, ինչի կապակցությամբ ՀԿԵ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
2026 թվականին, ներդրումային ծրագրի շրջանակում, ընկերությունը նախատեսում է վերակառուցել երեք նմանատիպ ինժեներական կառույց, այդ թվում՝ մեկ մետաղյա կամուրջ։
2025 թվականի արդյունքներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ծրագրերի ուղղությամբ ներդրել է 1 միլիարդ 860 միլիոն դրամ։ Այդ գումարի հիմնական մասը՝ մոտ 1 միլիարդ 740 միլիոն դրամ, արդեն ուղղվել է ճանապարհային տնտեսության զարգացմանը, իսկ շուրջ 44 միլիոն դրամ՝ էլեկտրիֆիկացիայի և էներգամատակարարման ոլորտներին։ Ընթացիկ տարում փոխարինվել է 7 կիլոմետր երկաթուղային գիծ։
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34