Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր` Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնելիս: «Փորձնական տարբերակով` այս շաբաթ ծովային 2 կոնտեյներ Գերմանիայից դուրս է եկել, գալով Ռումինիայի նավահանգիստ, ջրային ճանապարհով տեղափոխվել Փոթի, այնուհետև երկաթուղով մինչև Երասխ կայարան, որտեղից էլ ավտոտրանսպորտով տեղափոխվել է Իրան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ուղին քննարկվում էր վերջին երկու տարիներին: Սակայն ընթացիկ տարվա սեպտեմբերին Թեհրանում կայացած «Armenia EXPO- 2016» ցուցահանդեսի ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարության և Իրանի տրանսպորտային ընկերությունների ֆեդերացիայի պատվիրակության հանդիպումով մեկնարկեց բանակցությունների գործնական փուլը:
Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր:
«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել հարթել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա», -ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով` կոնտեյներները Փոթիից Երասխ նավահանգիստ են հասել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել այդ ժամանակը հետագայում հնարավորինս կրճատելու ուղղությամբ:
«Բացի տնտեսական ակտիվության մեծացումից, այս միջանցքի ստեղծումը ունի նաև ստրատեգիական նշանակություն: Հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարևոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասաց Արթուր Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաև հարևան երկրների` մասնավորապես Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:
Արթուր Առաքելյանը կարևորեց նաև Իրանում Հայաստանի և ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը՝ կողմերի միջև քննարկումների արդյունավետ անցկացման գործում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55