Ծաղկաձորում այսօր կայացած Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի հիմնադիր համագումարի ժամանակ, որի ընթացքում քննարկվեցին երիտասարդ բժիշկների խնդիրները Հայաստանում, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն անթույլատրելի համարեց Հայաստանում բժշկական կրթության առկա մակարդակը:
«Բժշկական կրթության առկա մակարդակը պետք է համարել անթույլատրելի և քայլեր ձեռնարկել այն կատարելագործելու և ավելի զարգացնելու ուղղությամբ»,-ասաց երիտասարդ բժիշկը՝ շարունակելով,– Երիտասարդ բժիշկների մեծագույն խնդիրն այն է, որ նրանք որպես մասնագետ մրցունակ չեն ներքին՝ հայաստանյան փոքր շուկայում, և մրցունակ չեն՝ դրսի մեծ շուկայում: Նրա խոսքերով՝ երիտասարդ բժիշկները հայաստանյան շուկայում մրցունակ չեն, քանի որ նախ, շուկան փոքր է և հագեցած, երկրորդ՝ մրցակցության մեջ առաջնահերթ են ոչ թե բժշկի գիտելիքներն ու գործնական հմտությունները, այլ «խնամի, ծանոթ, բարեկամական կապերը կամ զարտուղի այլ մեխանիզմներ»:
«Արդյունքում, երիտասարդ բժիշկը, կամ դժվարությամբ է աշխատանք գտնում կամ գտնում է, սակայն չի վարձատրվում այնքան, որպեսզի կարողանա պատշաճ կերպով ապահովել իրեն և իր ընտանիքին: Բացի այդ, անգամ լավագույն աշխատանքային պայմաններում, ոչ ոք ապահովագրված չէ պացիենտների, նրանց հարազատների բռնություններից, ինչպես նաև գործատուների կամ վերադասի կամայականություններից»,- ասաց գաստրոէնտերոլոգը:
Ըստ նրա՝ խնդիրը կարող է լուծել պարտադիր բժշկական ապահովագրությունը: «Կարծում եմ, որ համատարած բժշկական ապահովագրությունը կարող է այս խնդիրը լուծել լիարժեք, այլ բան, թե որքանով է հնարավոր մեր երկրում իրականացնել առողջության համատարած ապահովագրություն: Այս հարցին կպատասխանեն մասնագետները»,- նշեց բժիշկը:
Ինչ վերաբերում է դրսի շուկայում մրցունակ լինելուն, ապա մասնագետի համոզմամբ, Բժշկական համալսարանն ավարտող գոնե գերազանց ուսանողները, պիտի ունենան առնվազն այնքան գիտելիք, որպեսզի կարողանան Միացյալ Նահանգներում բժշկական կրթությունը շարունակելու համար քննություններում ապահովել գոնե անցումային գնահատական:
«Սա, նախ կնպաստի, որպեսզի արաբական երկրներ մեկնելու և աքսորականի պես ապրելով գումար վաստակելու փոխարեն, մեր հայրենակիցները, հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու փորձառությունը ռեալիզացնել ավելի հարմարավետ ու քաղաքակիրթ միջավայրում: Երկրորդ, շատ տաղանդավոր ուսանողներ, այսօր մեկնում են, կամ պատրաստվում են մեկնել եվրոպական երկրներ, օրինակ՝ Գերմանիա, որտեղ բժշկին վարձատրում են այնքան չափավոր, որ նա առանց Գերմանիայում մշտական բնակություն հաստատելու, չի կարող զբաղվել բժշկական գործունեությամբ: Այսինքն, եթե փորձի, ասենք տարվա կեսը աշխատել Գերմանիայում, իսկ մյուս կեսը հայրենիքում՝ Հայաստանում, դա նրան չի հաջողվի: Այսպիսով, լավագույնները ստիպված են լինում արտագաղթել: Այլ է պատկերը Միացյալ Նահանգներում, որտեղ բժիշկը վարձատրվում է այնքան, որ մեկ տարվա աշխատավարձով կարող է մի քանի տարի հայրենիքում զբաղվել անհատույց բարեգործությամբ»,- ասաց Հայկ Մանասյանը:
Խորհրդի աշխատանքները համակարգող Նարեկ Վանեսյանը ներկայացնելով «Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի» խնդիրներն ու նպատակները՝ նշեց, որ խորհրդի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ բժիշկներին։ Նրա խոսքերով՝ այսօր բավականին շատ խնդիրներ կան՝ մարզերում աշխատող երիտասարդ բժիշկների իրավական պաշտպանվածության հետ կապված։
«Մենք ասում ենք, որ պետք է աջակցել Հայաստանի առողջապահության նախարարությանը, մասնակցել ԱՆ-ից կողմից իրականացվող և ակնկալվող ծրագրերի մշակմանը: Բացի այդ, մենք առաջարկում ենք աջակցել բժիշկների պաշտպանվածությանը՝ նկատի ունենալով բժիշկին վերաբերող օրենսդրության ստեղծում, պատասխանատվության և պարտականությունների սահմանում, իրավունքների ստեղծում և այլն: Արդյունքում՝ մենք կունենանք պաշտպանված բժիշկ»,- ասաց Նարեկ Վանեսյանը:
Նրա խոսքերով՝ երիտասարդ բժիշկները նաև առաջարկում են Հայաստանում ստեղծել բժշկական հաշտարարի ինստիտուտ, կանոնակարգել բժշկական կազմակերպություն-բուժաշխատող-պացիենտ հարաբերությունները, ինչպես նաև նպաստել մարզային բուժհաստատություններում երիտասարդ կադրերի համալրմանը և այլն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47